ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններին և ներքաղաքական իրավիճակին:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ընդդիմադիր ուժերի մի քանի ներկայացուցչի` ՀՀԿ-ի Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ընտրելը քաղաքական նորմալ գործընթաց է:
Արամ Սարգսյանի կարծիքով էլ՝ տեղի ունեցածի մեղավորը իշխանությունն է:
Անդրադառնալով այն հարցին, թե եթե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ վարվեր այնպես, ինչպես վարվեցին որոշ ընդդիմադիրներ միմյանց հանդեպ, իշխող կուսակցությունը դարձյալ նորմա՞լ կհամարեր դա, Ռուզաննա Մուրդյանը հայտարարեց. «Դավաճանությունը քաղաքական կատեգորիա չէ: ՀՀԿ-ն տարբեր ժամակահատվածներում տարբեր կոալիցիաներ է կազմել , կոալիոցնոն տարբեր գործընկերնե ենք ունեցել, որոնք կեսից թողել և հրաժարվել են, դա կհամարենք դավաճանությո՞ւն: Ո՛չ: Կան քաղաքական որոշումներ, որոնք նպատակահարմարութունից, իրավիճակից, ժամանակից ելնելով կայացնում է քաղ ուժը: Բոլորովին չեմ ուզում նման պիտակներ դնել, որովհետև դրա իրավունքը չունեմ»:
Ըստ նրա՝ պետք է մեխանիզմները ուժեղացնել, որպեսզի համաձայնգրերը լինեն գաղափարի և ոչ թե անձերի շուրջ:
Անի Սահակյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը