Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն անդրադարձավ Սիրիա-Հայաստան հարաբերություններին և հայկական դիվանագիտության անելիքներին ու բացթողումներին:
Ըստ նրա` իրավիճակն ավելի է սրվել, և այն կանխատեսումները, որ Հալեպը հնարավոր է չկարողանա դիմակայել և այնտեղ կարող են մեծ դժբախտություններ լինել, այսօր իրականություն են դառնում:
«Սիրիահայությունն աղքատ համայնք չէ և նրանք կարող էին պարզապես տեղափոխվել հայրենիք և՛ իրենց համար ապահով կլիներ, և՛ իրենց երեխաները հայ կմանային, և՛ Հայաստանը դրանից կշահեր, որովհետև վերջինս ունի նաև ժողովրդագրական խնդիր»,- նշեց նա:
Հրապարակախոսի համոզմամբ, անհապաղ պետք է կազմակերպել Սիրիայից հայության տեղափոխումը Հայաստան. «Շատ կարևոր գործ ունեն անելու Սիրիայում հայկական կուսակցություննեն ու եկեղեցիները: Նրանք են, որ պետք է հենց տեղում արագ կազմակերպեն դա, հակառակ դեպքում պատասխանատվութուն են կրում կատարավածի համար»:
Ըստ նրա, կարող է կառուցվել ավան կամ կազմակերպվել պեական շինարարություն կազմակերպվի սիրիահայության բանկության հարցը լուծելու համար, որովհետև այսօր ոչ թե լավ կամ վատ ապրելու խնդիր է, այլ կյանքի ու մահի:
Կարինա Սահակյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը