Նազարբաևի փոխարեն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին` տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց Բալայանը:
