ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով նման միջոցառում կազմակերպելու անհրաժեշտությունը:
«Կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են հարցեր՝ կապված մեր երկրների անվտանգության հետ: Այդքան էլ հեշտ ժամանակաշրջան չէ. ինչո՞ւ, որովհետեւ մեծ հաշվով անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, աշխարհի առաջատար խաղացողների միջեւ դադարեցված են փոխգործակցության կապերը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ մի շարք այլ մարտահրավերների եւ վտանգների դեմ պայքարի հարցում: Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարել, սակայն երկրներ են բերվում հազարավոր տոննաներով պրեկուրսորներ, որոնց միջոցով երկրներոմ պատրաստվում են ծանր թմրանյութեր: Մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը