«Ռուբեն Վարդանյանը բարձրացնում է երկրի հեղինակությունը». Forbes

Forbes ամսագրի անգլալեզու վարկածը հոդված է հրապարակել IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։ Հոդվածագիր Բրայան Ռաշիդը գրում է, որ Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենաազդեցիկ բարեգործներից է, ով հիմնել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ «Կարծում եմ՝ պարոն Վարդանյանը լավ գործ է անում»,- գրում է հոդվածագիրը՝ ներկայացնելով իր տպավորությունները, որ ստացել է «Սկոլկովո» մենեջմենթի դպրոցում գործարարի հետ հանդիպումից։ «Ես Ռուբեն Վարդանյանին ուսումնասիրում էի 45 րոպե։ Ես նրա հետ պետք է հանդիպեի, բավական շուտ էի եկել։ Նա այլ հանդիպում ուներ։ Բազմաթիվ մարդիկ էին մոտենում նրա սեղանին։ Նա ողջագուրվում էր նրանց հետ կամ ձեռքով բարևում։ Նա ժպտում էր, սիրալիր էր։ Մարդիկ ոգևորվում էին՝ նրան տեսնելով»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ գործարարի հետ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ, և այդ ընթացքում նա արագորեն ներկայացրել է իր պրոֆեսիոնալ ձեռքբերումները։ «Նա հիմնել է Ռուսաստանում առաջին ներդրումային բանկը, «Տրոյկա Դիալոգը»։ Կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին հիմնել են Դիլիջանի United World College (UWC) քոլեջը, միասին հիմնել են RVVZ Foundation-ը, որը հասարակական կազմակերպություն է՝ միտված գլոբալ կրթությանը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ դպրոցում սովորում են տարբեր ազգությունների ուսանողներ, և դա առաջին UWC դպրոցն է Արևելյան Եվրոպայում։ «Ես ցանկանում էի ավելի շատ տեղեկանալ նրա աշխատանքի և տեսլականի մասին, սակայն ես ունեի ընդամենը 1 ժամ»,- գրում է հոդվածագիրը։ Հեղինակավոր պարբերականը գրում է, որ գործարարը վերականգնում է Հայաստանի տնտեսությունը և բարձրացնում երկրի վարկանիշը՝ նախաձեռնելով տարբեր միջազգային նախագծեր։ «Վարդանյանի հիմնադրամը Հայաստանում իրագործում է մի քանի խոշոր նախագծեր։ Նրանցից մեկը հայկական միջնադարյան Տաթև վանական համալիրի վերականգնումն էր և դեպի վանական համալիր տանող ճոպանուղու կառուցումը։ Այդ գաղափարի շնորհիվ դեպի Տաթև զբոսաշրջային հոսքը տարեկան 4 հազարից հասել է մինչև 150 հազարի»,- գրում է պարբերականը։ Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև գործարարի մյուս նախագծերին, որոնք հիմնել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։ Forbes-ը նաև նշում է, որ Ռ. Վարդանյանը հետխորհրդային տիրույթում ամենանորարարական ուսումնական հաստատություններից մեկի՝ «Սկոլկովո» մոսկովյան դպրոցի հիմնադիրն է։ Այն հիմնվել է 2006թ.։ Այս բիզնես դպրոցը վերջին 10 տարում ավարտել է ավելի քան 12 հազար ուսանող։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am