Ուոլթերի զեկույցի կասեցումը հաջողություն էր. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկված երկու զեկույցները, որոնցից մեկը մերժվել է, իսկ մյուսն ընդունվել վեհաժողովի կողմից: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ զեկույցները հայանպաստ չէին, սակայն ավելի ադրբեջանամետ ու իր մեջ վտանգ պարունակող էր առաջին՝ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, որով Ադրբեջանը փորձ էր կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել այլ հարթակում, ինչն անթույլատրելի է: Եվ այս իմաստով այդ նախաձեռնության կասեցումը շատ կարևոր և հաջողություն է մեր դիվանագիտության համար»,- նշեց նա: Անդրադառնալով բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձևին, որը վեհաժողովի կողմից ընդունվեց, Շարմազանովը նշեց, որ այդ զեկույցի հետ կապված կա երկու կարծիք, որոնց հետ ինքը համաձայն չէ: «Կարծիքներից մեկն այն է, որ դա ընդամենը թղթի կտոր է, իսկ մյուսն այն, որ այն լուրջ վտանգ է պարունակում: Ես ոչ մեկի հետ համամիտ չեմ: Իհարկե, սա ընդամենը թղթի կտոր չէ, որովհետև ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է, բայց, միևնույն ժամանակ, այն չի կարող ունենալ իրավական ուժ: Պարզապես մենք պետք է շատ ավելի համախմբված աշխատենք, ամենօրյա աշխատանք իրականացնենք, սակայն նաև պետք է գիտակցենք, որ կան պետություններ, որոնք ունեն մեծ քանակությամբ պատվիրակներ, ամեն անգամ՝ անկախ բովանդակությունից, մշտապես քվեարկել, քվեարկում և քվեարկելու են Հայաստանի դեմ: Այդ իմաստով մենք պետք է պատրաստ լինենք այնտեղ ավելի ակտիվ աշխատելուն»,- ընդգծեց Շարմազանովը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am