Կովկաս ինստիտուտում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու պատճառների և հետևանքների մասին քննարկման ժամանակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը վերլուծեց այդ օրերին լրատվամիջոցների աշխատանքն ու քաղաքական ուժերի արձագանքը: Նա նկատեց, որ քաղաքական ուժերից «Հայ ազգային կոնգրեսը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» էին միայն դատապարտում «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները:
Նրա դիտարկմամբ՝ մյուս կուսակցությունները հիմնականում չէին քննադատում, նշում էին պատճառները:
«Սակայն նրանք էլ նշում էին՝ լավ են արել, բայց....»,- ասաց Արամ Աբրահամյանը:
«Կուսակցությունը, որը վերապահորեն ողջունում էր «Սասնա ծռեր»-ի գործողությունները, «Ժառանգությունն» էր»,- ասաց նա՝ ավելացելով, որ գործողությունների հետևանքով սկսած ոստիկանական գործողություններն էլ գրավեցին հայտնի անձանց՝ Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի ուշադրությունը:
Բանախոսը նշեց, որ այո, տեղի ունեցածում մեղավոր են իշխանությունները: Նա հիշեցրեց, որ այդ իրադարձությանը նախորդել էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը՝ զինված գործողությունների նախապատրաստվելու կասկածանքով: Ըստ Արամ Աբրահամյանի՝ այդ տեղեկատվությանը տիրապետող պետական օղակները պետք է կանխատեսեին գործողություններ։ «Ոստիկանությունը չկատարեց իր սուրբ պարտականությունը, թողեց, որ երեսուն հոգի պատանդ վերցնի ՊՊԾ գունդը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հետևանքով պետք է ոստիկանապետը փոխվեր, բայց փոխվեցին միայն նախարարներ:
Ամփոփելով՝ Արամ Աբրահամյանը նշեց, որ իրավիճակը երկրում կփոխվի այն դեպքում, եթե իշխանությունները հետևություններ անեն եղածից։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը