Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակախոս Կարինե Հակոբյանն իր մտահոգությունը հայտնեց սիրիահայերի վերաբերյալ: «Ես պասիվություն եմ տեսնում Սիրիայի հայ համայնքի՝ եկեղեցու, կուսակցությունների կողմից: Նրանք պետք է դիմեին ՀՀ իշխանություններին, բայց ես այդ ցանկությունը այսօր չեմ տեսնում: Կարծում եմ, որ փորձում են պահել հայկական համայնքը, չեն ցանկանում, որ այն քայքայվի: Բայց այստեղ խոսքը մարդկանց անվտանգության մասին է, ուստի այս պարագայում նրանց կողմից հանցագործություն է այդ պասիվ վերաբերմունքը»:
Հրապարակախոսը նշեց, որ լավ կլիներ մեր կառավարությունն ավելի ադեկվատ արձագանքեր Սիրիայում կատարվող իրադարձություններին, այլ ոչ թե քայլեր ձեռնարկել միայն դեպքերից հետո՝ չիմանալով, թե ինչ անել:
Կարինե Հակոբյանը հավելեց, որ սիրիահայերի վերադարձը Հայաստան մեծ օգուտ կարող է բերել մեր երկրին:
Ասուլիսին ներկա քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը արագ է արձագանքում սիրիահայության խնդիրներին: Նրա խոսքով, սակայն, մեր երկիրը պետք է պատրաստ լինի ընդունել նրանց: «Մեր երկիրը շատ փոքր է, թույլ է: Սփյուռքի նախարարությունը այդքան գումար չունի, միջոցներ չունի: 20 տարի Ղարաբաղի համար փող ենք հավաքում, ինչու՞ հիմա չհավաքենք սիրիահայերի համար, մի ավան, թաղամաս կառուցենք»: Բանախոսները կոչ արեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին առանձին մարաթոն անցկացնել սիրիահայերին Հայաստանում աջակցության համար, ինչպես նաեւ՝ կառուցվի ավան, պետական շինարարություն իրականացվի եւ շատ հրատապ կազմակերպվի սիրիահայության տեղափոխումը Հայաստան:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը