Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Կապանում ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
Մեր տեղեկություններով՝ պաշտոնական արարողակարգի ավարտից հետո, երբ անջատվել են բոլոր տեսախցիկները, Դավիթ Հարությունյանը հավաքվածներին վստահեցրել է, որ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի վերադառնա այդ պաշտոնին: Ըստ Հարությունյանի՝ նորանշանակ մազպետը մեծ համակրանք է վայելում, և ամեն կերպ ստանալու է իշխանության աջակցությունը:
Թերևս, հենց այդ աջակցության ֆոնին այսօր արդեն տեղի ունեցավ հաջորդ պաշտոնանկությունը Սյունիքում: Աշխատանքից ազատվեց Սյունիքի ոստիկանապետը:
Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշել է նաև, որ Սյունիքի մարզը կաշխատի նոր մարզպետով և նոր խաղի կանոններով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը