Սաակաշվիլիի կինը կպայքարի՞
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Զուգդիդիում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրությունների երկրորդ փուլին, թե՞ ոչ: Մի շարք ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները ճանաչվել են անվավեր, և կրկնական ընտրություններն անցկացվելու են միայն հոկտեմբերի 22-ին: Սանդրա Ռուլովսը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խորհուրդներ է ստանում բոլորից, այդ թվում նաև իր ամուսնուց՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից: Ռուլովսը մտադիր է այդ հարցով խորհրդակցել նաև իր ընտրողների հետ :Նա հայտարարել է, որ իր և մրցակցի միջև տարբերությունը աննշան է, և հույս է հայտնել, որ կհաջողվի հաղթել նրան:
