Երիտասարդ մտավորականների մի խումբ կազմակերպում է փակ հանդիպումներ, որոնց նպատակը երկրում ստեղծված իրավիճակը քննարկելն է եւ 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ նոր ուժ՝ շարժում ձեւավորելը։ Այդ պրոցեսների ակունքներում կանգնած է նաեւ քաղաքագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Գալստյանը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինքն ու իր համախոհներն ինչպես են պատրաստվում ձեւավորել նոր շարժումը։ «Այս պահին մենք ակտիվ գործընթացի մեջ ենք, քննարկումներ ենք անցկացնում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Իսկապես, Հայաստանում հասունացել է վերկուսակցական շարժման գաղափար, որովհետեւ այսօրվա հանրապետությունը ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Այսօր՝ 25-28 տարի անց, ես տեսնում եմ, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կա իսկապես նոր մոտեցումների, նոր գաղափարների, թարմ դեմքերի օբյեկտիվ անհրաժեշտություն»,- ասաց Խաչիկ Գալստյանը։ Քաղաքագետը կարծում է, որ այդ շարժումը կլինի պոզիտիվ, համախմբող, դրական ալիքի վրա։ «Մեր ժողովուրդը տեսել է չարություն, ատելություն։ Այսօր էլ մեր շուրջը շատ են չարությունն ու ատելությունը, որից չենք կարողանում ազատվել։ Հայ ազգը ստեղծող, արարիչ ազգ է, դրա համար էլ մեզ պետք է համախմբում այդ նոր գաղափարների շուրջ»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը