Իրավունքը գրում է. Հիշում եք պատմությունը անորսալի Ջոյի մասին, որին ոչ ոք չի կարողանում բռնել, քանի որ ոչ ոքի պետք չէ։ Հիմա էլ դա հիշեցինք Լիսկայի դստեր` Սվետլանա Խաչատրյանի «հերքման» զարմանալի պատմության կապակցությամբ։ Վերջինս հայտարարել է՝ իբր իր ֆեյսբուքյան էջում կոպիտ հակաիշխանական հայտարարությունը գրել է ոչ թե ինքը, այլ իր էջը կոտրվել է համակարգչահենների կողմից, եւ հենց այդ չարամիտներն էլ զետեղել են այդ տեքստը, եւ հիմա ինքը դիմելու է ԱԱԾ եւ ոստիկանության համապատասխան վարչություն՝ պարզելու համար, թե որ սրիկան է դա արել։
Դե արի ու մի ասա՝ էջ կոտրող մասնագետներից ո՞ւմ դարդն է կտրվել, որ լուրջ գործերը թողած՝ ընկնի նախկին մարզպետի դստեր էջի հետեւից։ Համ էլ, հարգելի ընթերցողներ, ձեր մեջ կա՞ գոնե մեկը, ով կհավատա, որ այդպիսի գրառում կարող էր հայտնվել՝ առանց սիրասուն հայրիկի առնվազն համաձայնության, եթե չասենք՝ ուղղակի հանձնարարության։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը