Սեյրան Օհանյանը հրաժարվել է պաշտոնից

«Չորրորդ իշխանությունը» գրել է. Երեկ Վիկտոր Դալլաքյանը  ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերն այն մասին, որ իր կուսակցության շարքերում  է լինելու ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Միայն ասաց, թե ցանկացած կուսակցության համար  պատվաբեր կլիներ  Օհանյանի նման  պետական-քաղաքական  գործչի ներկայությունն իր շարքերում։ Զուգահեռաբար այս օրերին  Սերժ Սարգսյանը չի դադարում  իր մտերիմ  շրջանակների հետ կիսվել, թե Սեյրան Օհանյանը  մի տեսակ  նեղացած է բոլորից։  Սարգսյանն ասել է,  թե ինքը նրան առաջարկել է  մնալ ՊՆ-ում՝ շտաբի պետի հաստիքով, սակայն հրաժարվել է։  Դրսի՝ բավականին լուրջ պաշտոնից նա ևս հրաժարվել է։ Առաջարկվել է նաև խորհրդարանի  հաստիք նախագահականում, սակայն դա էլ Օհանյանի սրտով չի եղել։ Հիմա էլ ակտիվորեն  խոսակցություններ են շրջանառվում, թե ինչ-որ ֆոնդ է բացվելու, որի նախագահությունը ստանձնելու է Սեյրան Օհանյանը։ Հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը  նեղսրտած է։ Վերջին օրերին  պաշտոնանկ եղած  գրեթե բոլոր  պաշտոնյաները  նույն հոգեվիճակում են։  Հայտնի մտածողներից մեկն է ասել՝ աշխարհում չկա ավելի տխուր բաժանում, քան մարդու բաժանումը իշխանությունից։  Մյուս կողմից էլ՝  Հայաստանի  վերջին  տարիների  պատմությունը  ցույց է տվել, որ նեղացածներն արագորեն  ռեաբիլիտացվում և մոռանում  են ամեն ինչ, երբ իրենց քիմքին հարմար աշխատանք է առաջարկվում։  Ինչպես կվարվի Սեյրան Օհանյանը իր կարիերայի հետ,  կերևա առաջիկայում։  Մի բան հստակ է՝  լուրերը, թե վերջինս, հնարավոր է,  քաղաքական հանրային հարթակներում  շարունակի  իր գործունեությունը, օդից չեն ծնվել։ Նման կարգի լուրերը, որպես կանոն իրականություն են դառնում»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am