4 տարի սուսուփուս նստած էր տաքուկ անկյունում

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն  անդրադարձել է Վիկտոր Դալլաքյանի՝ ընդդիմադիր դաշտ մուտք գործելուն և գրել. «Վիկտոր Դալլաքյանը լավ,  արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր և նրա հեղինակած մի քանի որակյալ օրենք մինչև օրս ապացուցել են իրենց  կենսունակությունը։  2012 թվականի խորհրդարանական ընտրություններում  նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել և տարիների ընթացքում քեն պահել  իր ընտրատարածքում հաղթած  պատգամավորի վրա,   փորձել նրանից վրեժ լուծել և  վարկաբեկել։  «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ։ Մի անգամ չի ստացվել,  մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի,  կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։ Բայց ոչ՝ քաղաքական գործչի  բնավորության  անբաժանելի մասն է կազմում  նարցիսիզմը,  որն  այդ «մասնագիտության տեր»  մարդկանց մոտ  արտահայտվում է այս կամ այն չափով,  բայց պարտադիր պետք է լինի։ Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը ծառայողական մեքենան,  քարտուղարուհին, այս կամ այն  հարցով « վերևներին» միջնորդելը՝  նոմենկլատուրային կյանքի  այդ տարրերից  դժվար է հրաժարվել։ Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր  4 տարի  «հավաքել» այդ հաճելի  քարերը՝  ստանձնելով բարձր պաշտոն  նախագահի աշխատակազմում։ 4 տարի նա  սուսուփուս նստած էր  այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ և հանկարծ պարզեց, որ  այն իշխանությունը, որին նա ծառայում է,  լեգիտիմ չէ,  որ երկրում ծաղկում է կոռուպցիան,  որ բարձր է աղքատության տոկոսը, և այլն և այլն։... «Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է,  և նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ։  Այստեղ կա երկու տարբերակ.  Կամ մտնել ՀՀԿ ցուցակ,  կամ դառնալ ընդդիմադիր։  Առաջին տարբերակում, որքան հասկանում ենք,  պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին։ Մնում է ընդդիմադիրի ճանապարհը։ Բայց «ստարտային պայմաններն» այդ  գործչի համար  չափազանց վատն են՝  Բաղրամյան 26-ից նոր դուրս եկածի  շուրթերից սովորական ընդդիմադիր  հռետորաբանությունը  համոզիչ չի հնչում։  Ոչինչ, ինչպես ասում են, փորձը փորձանք  չի։» Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am