Կարեն Կարապետյանի մեկ ամիսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքական թատերաբեմում սկսվեց  փոփոխությունների լուրջ գործընթաց: Մեկնարկի կոճակը սեղմեց այդ գործընթացների «կնքահայր» Սերժ Սարգսյանը եւ սկսեց «մատ» անելու սկզբունքով «շախմատի տախտակի» վրայից հեռացնել «հնացած» դեմքերին: Ինչպես Հանրապետական կուսակցության հայտնի ԳՄ նիստում նշեց Սարգսյանը` չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է հանրապետականի շարքերում: Այսպիսով, վաղը կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մեկ ամիսը: Չնայած Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց սեպտեմբերի 13-ին, բայց սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում արդեն ներկայացրել էր այդ փոփոխությունների առաջամարտիկը հանդիսացող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` վստահեցնելով, որ Կարապետյանը կարող է լինել փոփոխությունների սիմվոլ: Իսկ Կարապետյանը իր հերթին խոսել էր առաջիկա գործունեության մասին` նշելով, որ այդ գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու: Այդ օրվանից անցել է մեկ ամիս: Ու ինչ առաջնթաց է գրանցել մեր կյանքում «փոփոխությունների սիմվոլ» հանդիսացող նորանշանակ վարչապետը: Փորձենք ամփոփել այս մեկ ամիսն ու հասկանալ՝ արդյո՞ք այս ընթացքում նա իսկապես ընկալվեց որպես սիմվոլ եւ կարող է արդյո՞ք ունենալ այդպիսի հավակնություններ: Այն, որ մեկ ամիսը երկար ժամանակ չէ, համաձայն ենք, բայց դա այն պետությունների պարագայում, որոնք կանգնած չեն լուրջ մարտահրավերների շեմին: Իսկ այն, որ մեր տնտեսության վիճակը լավ չէ, եւ մենք ունենք շատ ու շատ խնդիրներ, դրա մասին հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը, սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ: Այնուամենայնիվ, գիտակցելով այս ամենը՝ եկավ առանց կախարդական փայտիկի, բայց անկեղծ լինելու պայմանով: Արդարության համար նշենք, որ Կարեն Կարապետյանը ի սկզբանե զգուշացրել էր` սպասելիքներ, թե մեր տնտեսությունը արագ փոխվելու է, նման սիգնալներ չեն տալու, այլ կասեն, թե ինչ ուղղությամբ են ընթանալու, որ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Բայց չէ՞ որ նրան այստեղ բերողը եւ մեծ հույսեր կապողն էլ նրան ներկայացնելիս էր զգուշացրել` դանդաղելու իրավունք չունեն եւ ոչ էլ ժամանակ։ Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է կանոնակարգում իր ժամանակը Կարապետյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am