Որ ուղղությունն է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոտավորապես ուրվագծվում է, թե որ ուղղությունն է լինելու Վիկտոր Դալլաքյանի գործունեության հիմնական թիրախը, հատկապես երբ նա հայտարարում է, որ Հայաստանին պարտադրված է, այսպես ասած, արհեստական աշխարհաքաղաքական ընտրություն։ Այլ կերպ ասած՝ Դալլաքյանն, ըստ էության, ակնարկում է յուրօրինակ «ոչ-ոչ»-ի մասին, ինչը ըստ էության նշանակում է հանդես գալ ներկայիս ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գերիշխանությունը պահպանելու օգտին։ Համենայն դեպս, քանի դեռ Վիկտոր Դալլաքյանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով կամ կողմնորոշմամբ, եթե աշխարհաքաղաքական ընտրությունը համարում է արհեստական, կան բոլոր հիմքերը եզրակացնելու, որ իրականում արհեստական է նրա հայտարարությունը Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակի մասին, քանի որ հնարավոր չէ ինքնիշխանությունը վերականգնել և հանդես գալ աշխարհաքաղաքական ընտրության դեմ՝ գտնվելով արդեն իսկ կատարված ընտրության պայմաններում։ Այն էլ ակնհայտորեն ուժի և շանտաժի ճնշման ներքո կատարված բռնության դեմ։ Առավել ևս, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Դալլաքյանի կուսակցական գործունեությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից։ Նախկին ՀՀԿ-ականի ակտիվ քաղաքականություն վերադարձի հայտն ըստ էության իր բովանդակային ուղղվածությամբ, կարծեք թե, գալիս է հիմնավորելու այս տեղեկությունները։ Համենայն դեպս, այդպիսի բովանդակությունը կարող է պահանջված լինել միայն Ռուսաստանի մոտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը վերջին շրջանում Հայաստանում իսկապես ունի հանրային ընկալման հետ կապված խնդիրներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, և այդ խնդիրները ոչ թե լուծելու, այլ քողարկելու ակտիվ որոնումների մեջ է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am