Պուտինը ԵՄ պետությունների առաջնորդների հետ սիրիական հարցով չի հանդիպի. Պեսկով
Պետությունների ղեկավարի մակարդակով ՌԴ նախագահը որեւէ հանդիպում չունի պլանավորած ԵՄ անդամ պետություններից որեւէ մեկի հետ սիրիական հակամարտության հարցով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ի պատասխան այն հարցի, թե առաջիկայում կա արդյոք պլանավորված որեւէ հանդիպում Սիրիայի հարցով Պուտինի եւ ԵՄ անդամ պետություններից որեւէ մեկի ղեկավարի միջեւ:
