Ինչ են որոշել Սիրիայի հարցով
Ռուսական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մուհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Երկու կողմերն էլ վերահաստատել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման այլընտրանքի բացակությունը և կարևորել միջազգային ջանքերի ակտիվացումը` դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ:
