Հոկտեմբերի 11-ին Ստրասբուրգում շարունակվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով Եվրոպայի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ մեր հարաբերությունների և համագործակցության արդյունավետության բարձրացմանը, պատգամավորը կարևորել է տարածաշրջանային համագործակցության հնարավոր մոդելների կիրառությունը, սակայն ընդգծել մի հանգամանք.
«Ինչպե՞ս կարելի է տարածաշրջանում իրականացնել արդյունավետ համագործակցություն, եթե Ադրբեջանը, ըստ էության, տոտալիտար և ագրեսոր պետություն է ցմահ նախագահի ինստիտուտով, փաստը՝ այդտեղ անցկացված վերջին հանրաքվեն, փաստը՝ ս.թ. ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողություններն են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով»:
Միաժամանակ Միքայել Մելքումյանը նշել է, որ Ալիևը, ըստ էության, մենատիրական իր իշխանությունը հավերժացնելով, նոր լարվածություններ է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:
«Ալիևին նորից զգուշացնում ենք, որ Դուք պարտված եք և առաջինը՝ Ձեր ժողովրդի մոտ: Ադրբեջանի այդպիսի որակի իշխանությունը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, եթե մենք Ձեզ հետ միասին այդ գործողություններին չտանք համապատասխան քաղաքական և իրավական գնահատական»,-իր ելույթի ավարտին ասել է նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը