Wnews.am-ը ներկայացրել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ընտանիքը։
Լևոն Մկրտչյանը ծնվել է 1965թ. մարտի 18-ին Երևանում։
Կրթություն
Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում
1981-1986 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում
1986-1989 թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1991 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը» թեմայով։ Պատմական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
1989-2008 թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
1998-1999 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարար։
1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի խորհրդական։
2000-2001 թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։
2001-2003 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարար։
2003-2006 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար։
2006-2008 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարար։
2008 թ. ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։
2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից։
2008 թվականից ՀՅԴ Բյուրոյի անդամ է։
2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար։
Հեղինակ է մենագրության և մի շարք գիտական հոդվածների։
Լեւոբ Մկրտրչյանը Մովսես Խորենացու անվան մեդալակիր է։
ԿԳ նախարարն ամուսնացած է եւ ունի երկու դուստր։
Նրա կինը Նատալյա Արծրունին է։
Նախարարի դուստր Էլեոնորա Մկրտչյանը 25 տարեկան է։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, իսկ այժմ աշխատում է Կենտրոնական բանկում։
Ներկայացնում ենք նրա լուսանկարները.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը