Կոշտ տնտեսական սցենար՝ Մեծ Բրիտանիային
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, The Times թերթը` հղում անելով թագավորության ֆինանսների նախարարության նյութերին տեղեկացրել է,որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կոշտ սցենարը կարող է երկրի տնտեսության համար տարեկան 38-ից մինչև 66 մլրդ ֆունտ ստեռլինգ ՝47-81 մլրդ դոլար,արժենալ՝ 15 տարվա ընթացքում: Կորուստները կդառնան հարկային մուտքերի նվազման հետևանք: Կոշտ սցենարի համաձայն՝ երկիրը դուրս է գալիս եվրոպական ազատ առևտրի գոտուց և հարմարվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Այդ դեպքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կարող Է ընկնել 9,5 տոկոսով:
