Օլանդի պատասխանը ադրբեջանցի պատգամավորի հարցին
ԱՊԱ-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթից հետո պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Սեվինջ Ֆաթալիևայի , թե ինչ կարելի է անել Եվրոպայում մուլտիկուլտուրալիզմի գաղափարների վերածնման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում ահաբեկչությունը գլուխ է բարձրացրել: «Կրոնական բոլոր հոսանքների խաղաղ համագոյակցությունը հնարավոր է: Ֆրանսիան թույլ է տալիս բոլորին ապրել խաղաղության մեջ, ապահովում է կրոնական դավանանքի ազատությունն ու ինքնարտահայտման իրավունք տալիս կրոնական բոլոր հոսանքներին»,-պատասխանել է Օլանդը:
