Բաքուն կրճատում է պետական ապարատը
Интерфакс լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանը սկսել է կրճատումներ իրականացնել պետական ապարատում: Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա բյուջետային սղության եւ երկրում առկա ֆինանսական լուրջ խնդիրներով պայմանավորված առաջին թիրախը դարձել է Ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայությունը, որով ծառայության հաստիքացանկը 204-ից իջել է մինչեւ 145 աշխատողների: Ըստ հաղորդագրության՝ նախագիծն արդեն անցել է կառավարության քննարկման եւ հաստատման փուլերը: Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԿԲ-ն ֆինանսական ինտերվենցիաների շնորհիվ կարողացել է հաղթահարել մանաթի արժեզրկման հոգեբանական մեկ դոլարի դիմաց մեկ եւ կես մանաթի շեմը: Նշվում է, որ առաջիկայում պետական ապարատի կրճատումները կշարունակվեն:
