Ժիրինովսկին հաշվել է ԱՄՆ ռազմաբազների թիվը
«ԱՄՆ ռազմական ծախսերը համաշխարհային մակարդակով ռազմական նպատակների համար կատարած ծախսերի 36 տոկոսն են կազմում, որով Միացյալ Նահանգները փաստացի սպառնում է դառնալ նոր գլոբալ ժանդարմ` դրան հատուկ ախորժակով եւ հետեւանքներով»,- հայտարարել է ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր կայքում եւ շարունակել, որ պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգները ունի ավելի քան յոթ հարյուր ռազմական բազա ամբողջ աշխարհում, որը համաշխարհային հեգեմոնիկ ամերիկյան հակումների նյութական եւ իրական երաշխիքներն են:
