ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ստացել: Այս մասինYerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ երեկ համացանցում բուռն արձագանք էր ստացել նախկին մարզպետի դստեր կողմից հոր պաշտոնանկության վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված սուր գրառումը: Խաչատրյանի դուստրը երեկ Shamshyan.com-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը որևէ գրառում չի կատարել և վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են: Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:
«Ես վստահ եմ, որ իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն այդ անձին, ու հանրությունը կիմանա՝ ով կամ ովքեր են իրականում այդ զառանցանքների հեղինակը կամ հեղինակները: Ես կարծում եմ, որ այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից միտումնավոր սարքած է, ես նման բնույթի ոչ մի ստատուս չեմ գրել իմ ֆեյսբուքյան էջում, և այդ ամենը ինչ-որ մարդկանց կողմից զառանցանքներ է, և այդ ամենը համարում եմ նրանց կողմից անբարոյականություն»,- կայքի հետ զրույցում ասել էր նա:
Ամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը