Տրակտոր վարող Պուտինը վերնաշապիկով և առանց դրա
Ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ռենդի Նյումանը, որը սաունդթրեքեր է ստեղծել բազմաթիվ լիամետրաժ մուլտֆիլմերի («Խաղալիքների պատմություն», «Հրեշների կորպորացիա», «Մեքենաները») համար, երգ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Ինչպես նշում է lenta.ru-ն, արվեստագետը մանրամասնել է, որ երգ գրելու համար ոգեշնչվել է ռուս ղեկավարի՝ ձի հեծած ու տրակտորի ղեկին նստած լուսանկարներից: Երկու անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած Նյումանի խոսքով՝ ինքը փորձել է Պուտինին ներկայացնել որպես հետաքրքիր մարդ: Երգի տեքստի համաձայն՝ Պուտինը հագնվում է ու գնում իր գործերին, տրակտոր վարում, իսկ երբ «հանում է վերնաշապիկը, կանայք ուղղակի խենթանում են»:
