Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Արփինե Հովհաննիսյանին

«Ցավոք սրտի մենք հերթական դիվանագիտական պարտությունն ունեցանք Ստրասբուրգում եւ այն բանաձեւը, որ ընդունվեց իսկապեց բացառիկ էր իր բառակազմով»,- այս մասին այսօր Ազատության հրապարկում, Նոր Հայաստան ճակատի հրավիրած ասուլիս-քննարկմանը, հայտարարեց ճակատի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին, որը վերաբերվում էր Սարսանգի ջրամբարին: Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ երբեւիցե Հայաստանն ագրեսոր չի ճանաչվել եւ նման գնահատականներ երբեք չի տրվել: Ըստ նրա, Հայաստանը 1:0 հաշվով պարտվեց, իսկ այդ պարտությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությամբ, որը դրսեւորվեց 2013 թվականին, երբ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին: Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի մասին խոսելին՝ նա նշեց, որ «Ժառանգությունում» կարծում են, որ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: «Սա մեր որոշումը չէ, սա մեր, ըստ էության, մոտեցումն է եւ վերջնականը պարզ է, որ պետք է որոշի Զարուհի Փոստանջյանն անձամբ ինքը: Մենք կաջակցենք Զարուհի Փոստանջյանին ամեն ինչով, եթե ինքն այդ ցանկությունը հայտնի: Ակնհայտ է, որ ինքն է եղել այս տարիների ընթացքում, որ անխոս զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությաբ եւ այդ ինստիտուտին իսկապես նոր լիցք ու նոր որակ կհաղորդի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ երկու օր առաջ՝ կեսգիշերին, ոստիկանները հարվածել են Նոր Հայաստանի անդամ Արմեն Միքայելյանին եւ ոստիկանները կարող են պարզել, թե ով է եղել հարվածողը: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ եւ Հայաստանում քաղբանտարկյալ չկա. «Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ մնացած պաշտոնատար անձինք կարող են նմանատիպ պնդումներ անել, բայց Գեւորգի պահով ակնհայտ է, որ նույնիսկ կա միջազգային հեղինակավոր կազմակերպության կարծիք՝ «Human Rights Watch»-ի կարծիքը: Ակնհայտ է, որ մյուս բոլոր քաղբանտարկյալները, որոնք երկրում այս տարիներին եղել են, մեր անկախությունից ի վեր՝ դրանց ժամանակահատվածի իշխանությունները պնդել են, որ դրանք քաղբանտարկյալներ չեն: Այդ քաղբանտարկյալներից մի մասը հետագայում դարձել է իշխանություն եւ պնդել է, որ այդ ժամանակվա քաղբանտարկյալները քաղբանտարկյալ չեն: Այնպես որ նորություն չի Հայաստանում, որ իշխանության ներկայացուցիչները չեն ընդունելու քաղբանտարկյալների առկայությունը երկրում, բայց ցավոք սրտի մենք ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու նշեց, որ ոչ միայն Գեւորգ Սաֆարյանն է քաղբանտարկյալ, այլ նաեւ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնք բանտարկվել են քաղաքական հայացքների համար:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am