Դիմակները պատռվեցին

Վանաձորում «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կբոյկոտեն ավագանու առաջիկա նիստերը: Այս մասին տարածած հաղորդագրությունում ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը մասնավորապես նշել է.  «ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությամբ մենք ստեղծեցինք այլընտրանք, վանաձորցուն տվեցինք տեղական մակարդակում իշխանափոխություն անելու իրական ընտրության հնարավորություն։ Ամեն կերպ հորդորեցինք կոնսոլիդացնել քվեները Լուսավոր Հայաստանի օգտին եւ ունենալ միանշանակ հաղթանակ։ Մեր հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք, որ միայն ՀՀԿ-ին չընտրելը դեռ բավարար չէ իշխանափոխության հասնելու համար։ Ընտրություններն անցան... ստացանք մոտ 11000 մաքրամաքուր ձայն. առանց ճնշումների, սուտ խոստումների, պաշտոններ ու փող բաժանելու, բռնությունների ու մարդկանց վախեցնելու, այդուհանդերձ, միանշանակ կոնսոլիդացիա տեղի չունեցավ։ Կատարեցինք հաջորդ քայլը՝ ավագանու կազմում մեծամասնություն ձեւավորելու ու քաղաքական նոր մշակույթ բերելու ուղղությամբ, սակայն այս անգամ էլ բախվեցինք ՀՀԿ-ի հերթական ամբարտավանության ու քաղաքական տեռորի մեխանիզմների հետ, եւ ստացանք այսօրվա պատկերը։ Ինչպես բազմիցս նշել էինք, մենք պատրաստ էինք նաեւ այս սցենարին եւ, ամենեւին չընկրկելով, պատրաստվում ենք լիարժեք հակակշիռ ու զսպման մեխանիզմ լինել իշխող կուսակցության նկատմամբ ու ամենօրյա ռեժիմով խոշորացույցի տակ պահել նրանց աշխատանքն ու ստիպել կետ առ կետ իրականացնել իրենց նախընտրական բոլոր խոստումները։ ՀՀԿ-ի նոր էջը ցույց տվեց, որ իրականում որեւէ նոր բան չկա եւ պահվածքի, եւ բովանդակության առումով. նույնիսկ որոշակի առումով ավելի վատն է, քան կարելի էր սպասել։ Այն պնդումները, որ նոր սահմանադրությամբ մենք գնում ենք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման ու քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացման, հօդս ցնդեցին դեռ չծնված՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով անկհայտորեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որեւէ որոշում կայացնել։ Քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամներին եւ այդ քայլով հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց։ Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ Վանաձորում պատռվեցին դիմակներ»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am