«Հալեպում իրավիճակը սարսափելի է: Վաղուց պետք է փորձեինք մեր հայրենակիցների խնդիրները լուծել: Հայաստանը լավագույն երկիրը չէ, որտեղ նրանք կուզենային ապրել, բայց պետք է փորձել նրանց համար ստեղծել պայմաններ: Արդեն իսկ Երեւանում հաստատված սիրիահայ համայնքը ակտիվ մասնակցում է մեր տնտեսական կյանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Սիրիայում այսօր շատ քիչ թվով հայեր են մնացել: Տարբեր թվեր են նշվում: Հայերը հայտնվել են բավական ծանր վիճակում: Բացի նրանից, որ քաղաքն անընդհատ ռմբակոծվում է, այնտեղ ջուր չկա: Հայկական համայնքի ներկայացուցիչներն առերես պահպանելով չեզոքություն՝ բավականին օգնել են կառավարական ուժերին»,-նկատեց բանախոսը:
Հարությունյանը կարծում է, որ ՀՀ-ի կողմից հալեպահայերին ուղարկված օգնությունը մի փոքր ուշացած է:
«Մենք այդ խնդիրները վաղուց պետք է փորձեինք լուծել: Սակայն դեռ ուշ չէ: Այսօր բացի կառավարությունից, շատացել են մեր հայրենակիցներին օգնել ցանկացող անհատները: Մեր հայրենադարձների համար պետք է լավ պայմաններ ստեղծենք»,-տեսակետ հայտնեց Գագիկ Հարությունյանը՝ միաժամանակ նկատելով, որ ՀՀ-ն սիրիահայերի հայրենադարձություն կատարելու ռեսուրսներ չունի. «Ցավոք, առայժմ միայն հայրենալքում ենք նկատում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը