Հալեպում ապրող մեր հայրենակիցների կյանքին սպառնացող վտանգը շատ ռեալ է: Այդ մասին այսօր՝ հոկտմեբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
-ՄԱԿ-ի գնահատականներով մոտակա երկու ամսվա ընթացքում Հալեպում իրադրությունը շատ ավելի է վատանալու։ Եվ մեզ համար կարևոր է, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը,- նշել է նա:
Ըստ նրա ունեցած տեղեկության՝ Հալեպից Երևան մեկ անձի տեղափոխման համար անհրաժեշտ է մոտ 500 դոլար: 600 հոգի արդեն դիմել է, որպեսզի իրենց Հայաստան գալու հնարավորություն տրվի: Արևելագետը երեք խնդիր է առաձնացնում, որոնք պետք է իրականացնեն ՀՀ իշխանությունները:
-Առաջինը՝ պետք է գումար գտնել: Կարծում եմ՝ պետք է հատուկ հիմնադրամ ստեղծել և այդ հիմնադրամի միջոցներով իրականացնել մեր հայրենակիցների վերադարձը: Երկրորդ՝ պետք է տրանսպորտի միջոցների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, որը պետք է իրագործվի ռուսների հետ համագործակցությամբ: Այդ երկու խնդիրների լուծումից հետո արդեն պետք է մտածել Հայաստանում մեր հայրենակիցների կեցության խնդրի մասին,– ասել է Սաֆրաստյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը