Պուտինը մերժեց Օլանդին
Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աղբյուրին հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպելու նպատակով Ֆրանսիա ուղևորությունից։ Ավելի վաղ Օլանդն անձամբ էր կասկածի տակ դրել Պուտինի հետ հանդիպման նպատակահարմարությունը։ «Այսօր առավոտյան կայացել է շփում Կրեմլի ու Ելիսեյան պալատի միջև, առաջարկվել է անցկացնել Ելիսեյան պալատում Սիրիայի հարցով աշխատանքային այց՝ բացառելով նախագահ Օլանդի մասնակցությամբ բոլոր այլ միջոցառումները։ Ի պատասխան առաջարկի՝ Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է հետաձգել հոկտեմբերի 19-ին նշանակված այցը»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը ծրագրված է Փարիզում՝ հոկտեմբերի 19-ին։
