Հալեպի խնդրով
Ըստ թուրքական իշխանամետ AA-ի՝ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի 23-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայում գտնվող Վլադիմիր Պուտինը երկրի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Հալեպում տիրող իրավիճակը: Նշենք,որ Էրդողանի ու Պուտինի հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե : Թուրքիայի նախագահը հանդիպումից հետ ասուլիսում նշել է, որ, բացի երկկողմ համագործակցության նոր հնարավորություններից, քննարկել են նաև Սիրիայում միասին գործելու հետ կապված հարցեր: Էրդողանի խոսքով՝ Պուտինի հետ քննարկել են, թե «Եփրատի վահան» գործողության շրջանակում ինչպես կարող են երկու համագործակցել: «Իհարկե, սա շատ նուրբ հարց է: Քննարկեցինք տարածաշրջանի և հատկապես` Սիրիայի մասին մի շարք հարցեր: Հալեպի հարցի շուրջ զրուցել ենք այն մասին, թե հումանիտար ի՞նչ օգնություն կարող ենք ցուցաբերել, ի՞նչ ռազմավարություն կարող ենք կիրառել, որպեսզի Հալեպի ժողովուրդը վայրկյան առաջ խաղաղություն տեսնի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
