Կարեն Կարապետյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքային օրվա ավարտին պաշտոնապես հրապարակվեցին Սերժ Սարգսյանի երկու հրամանագրեր: Դրանցից մեկով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, իսկ մյուս հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վարդան Հարությունյանը: Այն, որ հենց Վարդան Հարությունյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, համառ լուրերի տեսքով շրջանառվում էր դեռ շաբաթներ առաջ: Երեկ հրապարակված հրամանագիրը թվագրված է հոկտեմբերի 8-ով: Այլ կերպ ասած, Վարդան Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է դեռ անցած շաբաթ: Այլ պարագաներում նման մանրուքները, իհարկե, էական չէին դիտվի, բայց ոչ այս դեպքում: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում էր իր պաշտոնում թողնել Հովհաննես Հովսեփյանին, բայց մյուս կողմից Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս ստացել էր հավաստիացում, որ տնտեսական բլոկի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է ընտրի ինքը: Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնը թերեւս կարեւորագույնն է այդ իմաստով: Սերժ Սարգսյանը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, առաջարկել է Կարեն Կարապետյանին ՊԵԿ-ը կիսել երկու մասի` հարկային եւ մաքսային ծառայությունների եւ Հովհաննես Հովսեփյանին թողնել մաքսային ծառայության ղեկավար: Սակայն այս տարբերակը Կարեն Կարապետյանը համառորեն մերժել է եւ հասել իր նպատակին` ՊԵԿ-ը պահպանվել է որպես միասնական կառույց, եւ դրա ղեկավարը նշանակվել է իր ամենավստահելի համախոհներից մեկը` Վարդան Հարությունյանը: Սակայն վարչապետի համար դա միակ խոչընդոտը չի եղել: Բավականին դժվար է եղել համոզել Վարդան Հարությունյանին՝ թողնել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ դառնալ ՊԵԿ նախագահ: Կարեն Կարապետյանից մեծ ջանքեր են պահանջվել նրանից համաձայնություն ստանալու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am