Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել էՆուբարաշենի նախկին թաղապետ.կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը՝ մարզի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, լրացուցիչ ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։ Փրկարարներին են միացել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Այնուհետև փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին են միացել Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Վալերի Գյուլամիրյանը և Նարեկ վարչական շրջանի ղեկավար Գարուշ Հակոբյանը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև մեծ թվով գյուղացիներ և Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող քաղաքացիներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ ահազանգողը չի կարողացել հստակ մատնանշել վթարի վայրը, գրեթե մի քանի ժամ շարունակվել են որոնողական աշխատանքները և միայն առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում նշված հանքի հարևանությամբ գտնվող ձորում ճանապարհից մոտ 100 մետր խորության մեջ հայտնաբերվել է Nissan Patrul մակնիշի 10 PO 010 համարանիշի ավտոմեքենան։ Փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին։ Քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանին և 36-ամյա Կարեն Ներսիսյանին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և 4-րդ վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացաններ, ատրճանակ, 3 խփված նապաստակ և հավանաբար նրանք որսի են եղել։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am