Ջանեթ Ջեքսոնի մոտ քաղցկեղ են կասկածում
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնի մոտ քաղցկեղ են կասկածում: Ինչպես գրում է Hollywood Life-ը, 49-ամյա երգչուհու մոտ կոկորդի ուռուցք են հայտնաբերել: Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը երկու շաբաթ առաջ հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Unbreakable վերնագրով իր համերգային շրջագայությունը դարձյալ հետաձգվում է վիրահատության պատճառով, սակայն պատճառը չի հայտնել: Բժիշկներն իբրեւ թե Ջեքսոնի կոկորդում ուռուցք են հայտնաբերել, բայց առայժմ հաստատ չգիտեն` արդյոք չարորակ է:
