Իրանն ու ՌԴ-ն Սիրիայի հիմնական դաշնակիցներն են.Ալի Աքբար Վելայաթի
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ ,Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է,որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հիմնական դաշնակիցներն են:
Իրանի ԱԳ նախկին նախարարը, ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սիրիայի խնդրին, մասնավորապես ասել է. «Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները կարևոր դեր են կատարում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի կառավարության և ժողովրդի հիմնական դաշնակիցներն են, հենց այդ երկրների ունեցած կարևոր դերակատարության շնորհիվ էր, որ Սիրիայի կառավարական ուժերը վերջին շրջանում լուրջ հաջողություններ արձանագրեցին»:
