Ամեն գնով ձեռք բերված հաղթանակն իրականում հաղթանակ չէ

Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված. «Արի ու տես՝ Հանրապետականը (ինչ-որ «տղայական սկզբունքներից» ելնելով) «վիզ դրեց» և կարողացավ ճնշում գործադրել կամ ինչ-որ ձևով շահագրգռել ընդդիմադիր երեք կուսակցություններից ավագանու 4 անդամներին, որոնք, ի հեճուկս շաբաթ օրը «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ստորագրած հուշագրի, իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ական թեկնածուին։ Հուշագիրը ստորագրում են «կուսակցական շեֆերը», իսկ նշված կուսակցություններից ընտրված Վանաձորի ավագանու անդամները ապրում են կոնկրետ միջավայրում՝ փոքր քաղաքում, ապրում են իրենց հոգսերով, իրենց դժվարություններով։ Հիմա եթե «շեֆերը» սկսեն իրենց կուսակցությունների շարքերում փնտրել «դավաճաններին», «ծախվածներին» կամ «առնետներին», դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Ավելի վատ կլինի, եթե նրանք սկսեն «առնետության» մեղքն իրար վրա գցել։ Թշնամիներ փնտրելուց լույսի քանակը չի ավելանա։ Հուսահատվելը, «դուխից ընկնելը» նույնպես առանձնապես արգասաբեր ճանապարհ չէ։ Վերագնահատել կուսակցությունների կառուցվածքը և կադրերը ու շարժվել առաջ, պատրաստվել հետագա քաղաքական պայքարին՝ ինձ թվում է, դա պետք է լինի լուրջ ընդդիմադիրների հետևությունը (եթե նրանք այդպիսիք են)։ Նույնիսկ եթե դու սեփական դաշտում պարտվում ես 0:5 հաշվով, դա չի նշանակում, որ պետք է նստես, դարդ անես ու ասես՝ «վերջ, Հայաստանում էլ ֆուտբոլ չկա ու չի լինելու»։ Իսկ ՀՀԿ-ն պետք է հասկանա՝ ամեն գնով ձեռք բերված հաղթանակն իրականում հաղթանակ չէ։ ...Ինչ վերաբերում է կաշառելուն, սպառնալուն, շանտաժ անելուն և ճամբարից ճամբար «փախցնելուն», ապա, հավատացեք՝ դա զուտ հայաստանյան երևույթ չէ։ Նույնն անում են, ասենք, ԱՄՆ կոնգրեսում»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am