Այսօր լարված դրություն էր Վանաձորում: Հանձնաժողովն ամփոփեց քաղաքապետի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել էր ավագանու 19, Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին՝ ավագանու 14 անդամ: Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Hayeli.am-ը Վանաձորի ավագանու այսօրվա նիստի հետ կապված հարցեր ուղղեց Հայկական վերածնունդ կուսակցության Կառավարման խորհրդի անդամ Կարեն Թումանյանին:
-Պարոն Թումանյան, ի՞նչ կատարվեց Վանաձորում ըստ Ձեզ:
-Կատարվեց այն, ինչ կատարվում է ամենուր. 4 հուդա 30 արծաթով ծախվեցին իշխանություններին: Այո, ծախվեցին, իշխանությունները նրանց պարզապես գնեցին, հակառակ պարագայում տրամաբանությունից դուրս է, երբ ընդդիմության՝ 18 մանդատ ունենալու պարագայում անցնում է իշխանությունը: Ծախվելու վտանգը սկսվեց այն պահից, երբ հանրապետական ղեկավարներից մեկը մի քանի օր առաջ հետևյալ միտքն արտահայտեց, որ դեռ վաղ է ուրախանալու համար, դեռ կա ավագանու նիստի օրը: Վտանգն իրոք կար, լավ կյանքից չէր, որ նույն «Լուսավոր Հայաստանի» ավագանին փորձեց ցույց տալ քվեաթերթիկը, այսինքն՝ մտավախություն ունեին նաև 10 մանդատ ունեցող կուսակցության շարքում:
-Փոխադարձ մեղադրանքներ և կասկածներ կան նաև ընդդիմության հետ կապված. Դուք ի՞նչ կարող եք ասել «Հայկական վերածննդի» մասով:
-Թերևս մեկ բան՝ մենք հոկտեմբերի 2-ից սկսած արեցինք ամեն ինչ, որպեսզի ընդդիմությունը 3 կուսակցությունների տեսքով իշխի քաղաքում: «Հայկական վերածննդի» պատգամավորներն արեցին ամեն ինչ , որպեսզի ավագանու նիստի ժամանակ ճնշումներ չգործադրվեին ավագանու անդամների վրա: Ի սկզբանե նիստը վարողի կողմից ոտնահարվեցին ավագանիների իրավունքները: «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անում էր հնարավորինը, որպեսզի ճնշումը վերացվի, ինչպես տեսան առցանց ռեժիմով նիստը դիտողները: Անձամբ ճանաչում եմ «Հայկական վերածննդի» 5 անդամներին և վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը նման ստորության ի վիճակի չեն, քանզի նրանք հայտնի են որպես սկզբունքային մարդիկ: «Հայկական վերածնունդը» ոչ պակաս «Լուսավոր Հայաստանից», շահագրգռված էր, որպեսզի ընդդիմությունը հաղթի, ինչի համար կան բազում պատճառներ, որոնցից կարևորը ժողովրդի կամքն է:
-Ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել: Արդյոք համաձայն չեք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին մի պարզ բան. իշխանությունը կարողանում է ընդդիմության հարցերը լուծել:
-Կարող եմ ընդամենն ասել, որ տեղի է ունեցել շատ վատ բան՝ զոռբայությամբ, կաշառքներով, ինչ-որ տեղ՝ վախեցնելով, բացառված չէ նաև, որ ուժային կառույցների կողմից ճնշումներ գործադրելով՝ իշխանություններին այս անգամ էլ հաճողվեց վերընտրվել Վանաձորում՝ չընտրված լինելու պարագայում: Ավարտելով կցանկանայի ասել՝ իշխանություններ մի բան հաշվի չառան, որ վանաձորյան այս էջը պատմության մեջ կարող էր դառնալ պատմական, սակայն իշխելու մոլուցքը չթողեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում փայլի: Ես վստահ եմ, որ առջևում մեծ զարգացումներ են սպասվում հենց Վանաձոր և Գյումրի քաղաքներում, որովհետև զոռբայությամբ հնարավոր չէ սանձել ժողովրդի կամքը՝ թեկուզ հուդաների միջոցով:
Հարցազրույցն՝ Անի Սահակյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը