«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 3-րդ հանրապետության օրենսդիր մարմնում 83 օրենքներ հեղինակած Վիկտոր Դալլաքյանը 4 տարվա լռությունից հետո այսօր Մամուլի ազգային ակումբում ժամը 12:00-ին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում կհայտարարի քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս այս տարվա հուլիսի 7-ին գրել էր, որ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, բայց դեռ չի շտապում բարձրաձայնել այդ մասին: Նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղակայված է լինելու Հանրապետության 39 հասցեում՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի գրասենյակների հարեւանությամբ: Ավելի ուշ մամուլը գրեց, որ Վիկտոր Դալլաքյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ է իրականացնելու քաղաքական գործունեությունը, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում: Ի դեպ, ըստ լուրերի` Դալլաքյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը