Հրապարակը գրում է.«Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու ՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։ Այդ օրն ապարանցիները՝ Աղվան Հովսեփյանի հրահանգով, տոն են դարձնում, սեղաններ գցում, հյուրասիրություն կազմակերպում։ Ամեն տարի այստեղ են լինում բոլոր մարզպետները՝ այս անգամ բացակայել են, ոմանք կատակել են, թե սիրտ չունեն՝ կադրային ջարդի հաջորդ հարվածը նրանց է հասնելու։ Ներկա է եղել միայն Արագածոտնի ՀՅԴ– ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որին պաշտոնաթողություն չի սպառնում։ Աննախադեպ ակտիվ են եղել արթիկցի Վարագյանները, հատկապես Խաչատուր Վարագյանը, որը հեռու չի գնացել Աղվան Գառնիկիչի կողքից։ Արթիկում նրա եղբոր՝ Մխիթար Վարագյանի քաղաքապետ դառնալու հարցում Հովսեփյանը շոշափելի ներդրում ունի։ Իսկ խաչի քավորն այս տարի ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանն էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը