Աշխույժ քննարկում
Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ստամբուլում կարճատև զրույց են ունեցել էներգետիկ ֆորումի մեկնարկից առաջ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Նշվում է, որ այն բանից հետո, երբ երեք երկրների առաջնորդները զբաղեցրել են իրենց տեղերը դահլիճում, նրանք աշխուժորեն ինչ-որ բան են քննարկել: Ռուսաստանի նախագահի աջ կողմում եղել է Իլհամ Ալիևը, իսկ ձախ կողմում՝ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Ստամբուլ է ժամանել Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի հատուկ նստաշրջանում ելույթ ունենալու, ինչպես նաև իր թուրք և վենեսուելացի գործընկերների հետ հանդիպելու համար:
