Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. խորհուրդներ հոգեբանից
Սաուդցի ընտանեկան հոգեբան Հալեդ ալ-Սակաբին որոշել է կնոջ և ամուսնու փոխհարաբերությունների մասին ուսուցողական դասընթացներ անցկացնել: Դասընթացի ժամանակ նա պատմում է, թե ինչպես ճիշտ ծեծել կնոջը: Ինչպես ներկայացնում է saintasia.ru-ն, կնոջ վրա ձեռք բարձրացնելուց բացի հոգեբանը խորհուրդ է տալիս անտեսել նրան անկողնում: Ըստ հոգեբանի` որպես պատժի զենք չի կարելի կիրառել փայտիկներ կամ սուր առարկաներ: Ինչպես նա նշում է, շատ ամուսիններ չարաշահում են ուժի կիրառումը: Մասնագետի մեկնաբանմամբ` կնոջը «կարելի է և պետք է ծեծել բույսի արմատով կամ բժշկական լարանով : Սաուդցի հոգեբանի խոսքով` կնոջը ծեծելու հարցը բարդ և ոչ միանշանակ է. կնոջը «դաստիարակել» պետք է առանց զայրույթի և կատաղության, չի կարելի ամբողջ բարկությունը թափել նրա վրա:
