Կիբեռհարձակում՝ ատոմակայանի վրա
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուքիա Ամանոն հայտնել է ատոմակայանի վրա կիբեռհարձակման մասին, տեղեկացնում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԱԷԿ-ը հարձակման թիրախ է դարձել երկուսից երեք տարի առաջ: «Դա անպատկերացնելի ռիսկ է. մենք երբեք չենք կարող իմանալ՝ հայտնի՞ է արդյոք մեզ ամեն ինչ, թե՞ դա սառցալեռան գագաթն է միայն»,- ասել է նա՝ հավելելով, որ նման հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվել:
Ամանոն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ ասելով միայն, որ կիբեռհարձակումը որոշ խնդիրներ է առաջացրել, որոնք թեպետ այնքան էլ լուրջ չեն եղել, սակայն անհրաժեշտ է եղել նախազգուշական միջոցներ կիրառել:
