Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդը Սիրիայի իրավիճակն անվանել է «աղաղակող աղետ» և «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սնանկություն», հայտնում է RIA Novosti-ն:
Պատասխանելով պատգամավորների հարցին այն մասին, թե ինչ պետք է նախաձեռնել ՄԱԿ-ում ֆրանսիական բանաձևի նախագծին Ռուսաստանի վետոից հետո, մտադիր չէ՞ արդյոք Խորհուրդը պատվիրակություն ուղարկել Սիրիա, Յագլանդը նշել է, որ «դա չի մտնում Եվրախորհրդի լիազորությունների մեջ, սակայն մենք չպետք է հրաժարվենք դիվանագիտական լուծումներից»:
«Հավանաբար դա ՄԱԿ-ի ԱԽ-ի սնանկացումն է: ՄԱԿ-ի կանոնադրությունում գրված է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները պատասխանատվություն են կրում մնացած բոլոր անդամ երկրների խաղաղության և անվտանգության ապահովման համար: Նրանց վրա ընկած է մեծ պատասխանատվություն՝ վերջ դնելու աղետին, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամների: Նրանք չեն գործում այդ պատասխանատվությանը համապատասխան»,- նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը