Ղրղզստանի նախագահը կայցելի Հայաստան ու Վրաստան
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
