Նավթի արդյունահանման մակարդակի սառեցումը կամ կրճատումը կարևոր որոշում է նավթի շուկայում կայունություն ապահովելու համար, և Ռուսաստանը պատրաստ է միանալ համապատասխան համաձայնագրին: Այս մասին երկուշաբթի օրը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ТАСС-ը:
«Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակման համատեղ քայլերին և կոչ է անում դա անել նավթի մյուս արտահանողներին»,- ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կհամագործակցի էներգետիկայի ոլորտում բոլոր շահագրգիռ կողմերի հետ` «փոխշահավետ և հավասար գործընկերության սկզբունքների հիման վրա»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ-Ֆալիհը Ստամբուլի համաժողովի ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է, որ նավթի գինը 2016 թվականի վերջին կհասնի բարելի համար 60 դոլարի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը