Գյումրու քաղաքապետի հույսն ու ափսոսանքը

Այսօր Գյումրու նորընտիր ավագանու նիստը տեւեց 15-20 րոպե. նիստը վարեց ավագանու վերընտրված, ավագանու անդամ, տարիքով ավագ Արամայիս Գրիգորյանը: Նիստին ներկա էին «Բալասանյան» դաշինքի ցուցակ ընդգրկված 1-17 համարները, ովքեր համարվում են ընտրված, մյուս հաղթող կուսակցություններից` ԲՀԿ, ՀՎԿ եւ ԳԱԼԱ, ոչ մի ընտրված ավագանու անդամ ներկա չէր, նրանք նիստը բոյկոտելու մասին հայտարարել էին դեռ օրեր առաջ:   Արամայիս Գրիգորյանը սկսեց մեկ-մեկ ընթերցել ընտրված ավագանու անդամների անուն-ազգանունները, դահլիճը հնչած յուրաքանչյուր անունից հետո ծափահարում էր, այդ թվում` ներկա չգտնված եւ բոյկոտած ավագանու անդամների: Ծափահարությունների, օրհներգի ներքո Գյումրու նորաստեղծ նիստերի դահլիճում հայտարարվեց, որ Սամվել Միսակի Բալասանյանը վերընտրվել է: Դահլիճը, որի մեծ մասը զբաղեցնում էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, ոտքի կանգնեց ու սկսեց բուռն ծափահարել: Ս.Բալասանյանը երդվեց. «Ես` Սամվել Միսակի Բալասանյանս, պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու քաղաքապետին օրենքով ամրագրված լիազորություններն իրականցնել ազնվորեն եւ բարեխղճորեն` որդեգրելով թափանցիկ աշխատաոճ` անշեղորեն պահպանելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Գյումրի քաղաքի ավագանու որոշումները, մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն ծառայել Գյումրու զարգացմանը եւ բարգավաճմանը…»: Րոպեներ անց Բալասանյանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռն ու վարեց նորընտիր ավագանու առաջին նիստը: Նա մերթընդմերթ հայացքն ուղղում էր դեպի բոյկոտած ավագանու անդամների թափուր աթոռները, ապա հայացքն ուղղեց դեպի լրագորղներն ու ներկաները եւ սկսեց. -Իհարկե, շատ լավ կլիներ, որ նաեւ մեր գործընկերները մասնակից լինեին, ափսոսում եմ դրա համար, որպեսզի մեր աշխատանքները սկսենք, որովհետեւ բոլորի ծրագրերում կային շատ լավ դրույթներ, որ մենք պետք է համագործակցենք: Իհարկե, ամեն մարդ ունի իր իրավունքը… այնպես որ: Նիստի օրակարգ ընդգրկված հարցերից էր խմբակցությունների ձեւավորումը, որը ենթադրում է ընտրություն, խմբակցության ղեկավարի, քարտուղարի ընտրություններ եւ այլն: Այս ընթացքում Ս.Բալասանյանը սկսեց համեմատություններ անցկացնել ԱԺ-ի եւ Գյումրու ավագանու նիստերի միջեւ եւ ավելացրեց. «Քաղաքականացված է մարմինը, մենք փոքր Աժ-ի պես աշխատանք պետք է ծավալենք: Նորընտիր ավագանին միաձայն կողմ քվեարկեց նիստի օրակարգ ընդգրկված 3 հարցին էլ, ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 10-ին: Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ գոնե նոյեմբերի 10-ի ավագանու նիստին ներկա կլինեն նաեւ ընդդիմադիր ուժերը` ԲՀԿ, ՀՎԿ, ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամները: Ավագանու այս անդամները, սակայն, պատրաստվում են մանդատների բաշխման հարցը վիճարկել դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտել եւ չմասնակցել ավագանու նիստերին: Այսպիսով, Գյումրու ավագանու 21 անդամից վերընտրվել է միայն 11-ը` Արտակ Ադամյանը, Հրայր Կարապետյանը, Էդգար Մկրտչյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Մխիթար Սահակյանը, Վարդան Եդիգարյանը, Արամայիս Գրիգորյանը, Վահան Հունանյանը, Տիգրան Փանոսյանը. նրանք բոլորը ներկայացնում են «Բալասանյան» դաշինքը: ԲՀԿ-ից վերընտրվել է Արմեն Բադեյանը եւ ԳԱԼԱ կուսակցությունից` Լեւոն Բարսեղյանը: Ավելին՝ asparez.am-ում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am