Armtimes.com-ը գրում է,որ ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Հոկտեմբերի 8-ին՝ ուշ երեկոյան, նա ժամանել է Բաքու: Այնտեղ նա հայտարարել է, որ ժամանել է խաղաղարար առաքելությամբ եւ ցանկանում է ծաղիկ դնել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ: Haqqin.az-ին տված բացառիկ հարցազրույցում իր այցի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Ես խոստացել էի մասնակցել Մեհրիբան Կասումովայի հաղորդմանը հենց որ ժամանեմ Բաքու: Սակայն, ինչքան գիտեմ, նա արձակուրդում է, իսկ ես անսպասելիորեն եմ եկել: Այս այցի ընթացքում ես հրապարակային ելույթներ չեմ ծրագրել: Սա նույնիսկ ակցիա չէ: Սա հոգու այց է: Ցանկանում էի ծաղիկներ դնել Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշակոթողին»:
Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյան ստահակը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակի հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը