«Ով կողմ քվերակեց Վանաձորում ՀՀԿ-ի օգտին, շուտով կիմանանք». Է. Մարուքյան

«Սա նշանակում է, որ ճնշումները և այն, ինչ այս օրերին տեղի է ունենում, տեղ են հասել»,- լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի քվեարկությանը: Նրա խոսքով՝ թե ընդդիմությունից ովքեր են կողմ քվեարկել ՀՀԿ թեկնածուին, դեռ կբացահայտվի:«Ավագանու նիստերը դեռ լինելու են, և այդ նիստերի ընթացքում երևալու է, թե ով է կողմ քվեարկողը: Սա այնպիսի բան չէ, որ ծածուկ մնա: Մենք իմանալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք, և հանրությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը:Այն, ինչ տեղի ունեցավ նախքան քվեարկությունը, Էդմոն Մարուքյանի խոսքով, արդեն փաստում էր, որ իշխանություններն ահաբեկելով ու վախեցնելով ձայներ են քաշել իրենց կողմը: «Որևէ խնդիր չկա, մենք կորցնելու բան չունենք, սա մեզ համար սպասելի էր: Այսպիսի հաղթանակը ՀՀԿ համար ես որևէ կերպ չեմ համարում հաղթանակ, որովհետև հուշագիր ստորագրած մարդկանց ճնշելը, որ իրենց օգտին քվեարկեն, դա  հանցագործություն է»,- հայտարարեց նա:Մարուքյանը նաև Աստվածաշնչից հատված մեջբերեց ՝ չար ծառը բարի պտուղ չի կարող տալ: «Այն, ինչ տեղի ունեցավ, դա չար ծառի արդյունք էր»,- հավելեց նա:Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստանը, ԲՀԿ-ն ու Հայկական վերածնունդը հուշագիր էին ստորագրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Եթե այս երեք ուժերի ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեին Մարուքյանի թեկնածությանը, Քրիստ Մարուքյանը կստանար 18 ձայն և կհաղթեր: Սակայն, ինչպես սպասվում, էր, փակ գաղտնի քվեարկության պայմաններում ոմանք կողմ քվեարկեցին ՀՀԿ թեկնածուին:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am