Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին Ազգային ժողովի պատգամավորների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտություն և պրոտեկցիա է որակում: ՀՀԿ փոխնախագահը նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Անկախ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքից` ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների նման շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտության և պրոտեկցիայի տարրեր է պարունակում: ՀՀ օրենքները պետք է հարգվեն բոլորի կողմից, վեր լինեն ընթացիկ քաղաքական շահից: Կրքերը պետք է հանդարտվեն և գործընթացը վերադառնա օրենքի հուն: Ժողովրդավարությունը բարդ մշակույթ է, բայց կամաց-կամաց կստացվի, վստահ եմ»,- գրել է Աշետյանը:
Վանաձորում քաղաքապետի ընտրության ժամանակ միջադեպ գրանցվեց, որի արդյունքում մի պահ կրքերը բորբոքվեցին: ԼՀ կուսակցության՝ Վանաձորի ավագանու անդամը քվեախցիկից դուրս եկավ բաց քվեաթերթիկը ձեռքին, ինչն առաջացրեց ՀՀԿ-ականների վրդովմունքը, նրանք պահանջում էին անվավեր համարել այդ քվեաթերթիկը: Հաշվիչ հանձնաժողովի անդամները որոշեցին, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, սակայն հաշվի առան ՀՀԿ-ականների բողոքները և նոր քվեաթերթիկ տվեցին ավագանու անդամին, ով կատարեց իր ընտրությունը: Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ներկա են նաև ԱԺ պատգա մավորներ Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը, ով նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը